Կանադան հավանություն է տվել Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի կիրառմանը |tert.am|

tert.am: Կանադայի առողջապահության նախարարությունը հաստատել է հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին ասվում է նախարարության պաշտոնական կայքում:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Կանադայի առողջապահության նախարարությունն այսօր հաստատեց Կանադայում COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութը, որը մշակվել է Moderna ընկերության կողմից»:

Մանրամասնվում է նաև, որ գերատեսչությունը Moderna-ից հայտ է ստացել հոկտեմբերի 12-ին և «տվյալների ամբողջական և անկախ վերլուծություն» իրականացման արդյունքում  տեղի մասնագետները եզրակացրել են, որ դեղամիջոցն անվտանգ է, արդյունավետ և որակյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով