Հայաստանի տարածքից Արցախ մեկ օրում վերադարձել է 378 տեղահանված |1lurer.am|

1lurer.am: Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Դիտարկման 23 կետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները: Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանի տարածքից 378 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 14-ից մինչ օրս 43,096 մարդ է վերադարձել:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում բնակավայրերի տարածքներում իրականացվել են ինժեներական հետախուզություն, տեղանքի և Ստեփանակերտ, Մարտունի երթևեկության ուղիների ականազերծում: Մաքրվել է 12 հա տարածք, 6 կմ ճանապարհ, ստուգվել է 17 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 86 պայթուցիկ: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ընթացքում  նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 274,5 հա տարածք, 105,9 կմ ճանապարհ, 451 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 8704 պայթուցիկ օբյեկտ:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, շարունակում է որոնել և տեղափոխել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունները:

Կազմակերպվել է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: Արդեն ստացվել է 533 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով