Զոհված արցախցիների ընտանիքներն ու տեղահանված անձինք կազատվեն նոտարական ծառայությունների վճարներից |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներն ու  մշտական բնակության վայրից տեղահանված անձինք՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կազատվեն նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց: Այս մասին տեղեկացրեց Արցախի արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը՝ հավելելով, որ զոհվածների ընտանիքների անդամներին և իրենց բնակավայրերից տեղահանվածներին նոտարական վճարներից ազատելու վերաբերյալ որոշումը  գործում է միայն Արցախի տարածքում:

«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝  զոհվածների ընտանիքների անդամները և մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն՝ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, նոտարների կողմից վճարովի ծառայությունների համար սահմանված վճարումներ կատարելու պարտավորությունից: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների դիմաց վճարների գանձում նախատեսող՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի որոշումը»,-նշեց  Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով