ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղում

Նկատի ունենալով Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղի անձնակազմի շրջանում ավելի վաղ  կորոնավիրուսի վարակվելու դեպքերը` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայց են իրականացրել կառույցում։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

ԱԱՏՄ տեսուչները Covid-անվտանգության նորմերի առանձնակի խախտումներ մասնաճյուղում չեն արձանագրել։ Ստուգվել են գրանցամատյանները, ախտահանիչների ու դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված մյուս նորմերի պահպանումը։

Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները զուգահեռ դիտարկել են նաև դեղատներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կետեր։

Այն կառույցներում, որտեղ Covid-անվտանգության նորմերի խախտումներ կամ շեղումներ են արձանագրվել, տեսչականի մասնագետներն իրազեկել ու հանձնարարական են տվել դրանք արագ վերացնելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով