COVID19-ի համավարակով պայմանավորված Գյումրու բժշկական կենտրոնում թթվածնային կենտրոն կբացվի: Առաջարկը ԲԿ-ի տնօրինությանն է, որին հավանություն է տվել
Առողջապահության նախարարությունը: Այս մասին տեղեկացնում է Գյումրի ԲԿ մամուլի ծառայությունը:
Կառավարության կողմից հատկացված մոտ 100 մլն դրամի շրջանակում կառուցվել է թթվածնի արտադրության եւ մատակարարման կենտրոնի շենքը: Կենտրոնը ոչ միայն կարտադրի, այլեւ անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաեւ մարզի մյուս բուժհաստատություններին: