1lurer.am: ՌԴ արտգործնախարարությունն Ալեքսեյ Նավալնիի և ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների առնչությամբ եվրոպական մի քանի երկրի դիվանագետների կանչել է գերատեսչություն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչություն են կանչվել Ֆրանսիայի դեսպանը, Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչը և Գերմանիայի մշտական փոխդեսպանը:
Նավալնիի գործի կապակցությամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի, մասնավորապես, ՌԴ վեց քաղաքացիների և մեկ կազմակերպության դեմ:
Նոյեմբերի սկզբին Ռուսաստանը հայտարարել էր պատասխան քայլերի մասին: