Հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն |armenpress.am|

armenpress.am: Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին դեկտեմբերի 22-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի,  Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով»,- մանրամասնեց  Թադևոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով