Բելառուսը դարձել է առաջին երկիրը ՌԴ-ից հետո, որը պաշտոնապես գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը |tert.am|

tert.am: ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և հետազոտությունների կենտրոնի մշակած «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ գրանցվել է նաև Բելառուսում: РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը, որը ֆինանսավորել է պատվատանյութի ստեղծումը:

Պատվաստանյութին գրացման վկայական հատկացնելու մասին հայտնել է նաև Բելառուսի Առողջապահության նախարարությունը:

Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչի խոսքով՝ քաղաքացիների պատվաստումը երկրում կմեկնարկի հունվարին:

Բելառուսը դարձել է առաջին երկիրը, որը մասնակցել է «Սպուտնիկ V»  պատվաստանյութի արտասահմանյան կլինիկական ուսումնասիրություններին, ինչպես նաև առաջին երկիրը ՌԴ-ից հետո, որը պաշտոնապես գրանցել է այն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով