azatutyun.am: Ադրբեջանի կառավարությունը 2021 թվականին 2 միլիարդ 200 միլիոն մանաթ (1 միլիարդ 300 միլիոն դոլար) է հատկացնելու Լեռնային Ղարաբաղում Բաքվի հսկողության տակ հայտնված տարածքների վերականգնմանը:
Որոշումը ներառված է Ադրբեջանի 2021 թվականի պետական բյուջեի օրինագծում: Կառավարությունը մտադիր է գումարն ուղղել Բաքվի հսկողության տակ գտնվող բնակավայրերում ենթակառուցվածքների, ինչպես նաև պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը: