Ասկերանի շրջանի բնակիչը վեճի պահին կրակահերթ է արձակել Իվանյանի բնակչի ուղղությամբ

Արցախում կրակոցներ են հնչել: Ասկերանի շրջանի բնակիչը վեճի պահին կրակահերթ է արձակել Իվանյանի բնակչի ուղղությամբ:

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ հետո նաև դեկտեմբերի 20-ին Ասկերան քաղաքի բնակիչ Մ. Հ.-ի, Ա. Ա.-ի և նույն շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Ս.Դ.-ի միջև առաջացած վիճաբանության ընթացքում Մ.Հ.-ն իր ավտոմեքենայում ապօրինի պահվող ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգով Ս.Դ.-ին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակահերթեր է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1- ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 1- ին մասով հարուցված և վարույթ է ընդունված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով