Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Միհրան Հակոբյանի բնակարանի խուզարկության թույլտվության որոշման դեմ ներկայացված բողոքը․ փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Դանիելյանի, քննության առնելով վստահորդիս՝ Միհրան Տարոնի Հակոբյանի բնակարանում խուզարկության թույլտվություն տալու որոշման դեմ ներկայացված բողոքս, բավարարեց այն, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Մ.Հակոբյանը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ ցույցեր կազմակերպելու և անցկացնելու մեջ, վերջինիս ձերբակալումը դատարանները նույնպես ոչ իրավաչափ էին ճանաչել»,- գրել է փաստաբանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով