armtimes.com: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել եւ ներկայացվել նախաքննական մարմին:
Այս հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը երեկ Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ համաքաղաքացիներին կոչ անելով առավոտյան ժամը 06:00-ից միանալ իրենց ավտոերթին, շարժվել դեպի Սյունիքի դարպասներ եւ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։