azatutyun.am: Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը մոտենում 74 միլիոն 300 հազարին, մահացել է շուրջ 1 միլիոն 670 հազար հիվանդ: Այդ տվյալները հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Միացյալ Նահանգները համավարակից առավել տուժած երկիրն է, ԱՄՆ-ում վարակվածների թիվը մոտենում է 17 միլիոն 610 հազարին, հիվանդությունից մահացել է ավելի քան 315 հազար 600 բնակիչ:
Ռուսաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 28 հազար 200 նոր դեպք, ընդհանուր հաշվով այդ երկրում վարակվածների թիվը մոտենում է 2 միլիոն 820 հազարին, մահացել է շուրջ 50 հազար 350 հիվանդ: