Հակամարտությունից տուժած անձանց համար ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել հազար ընտանիք |armenpress.am|

armenpress.am: «Անմիջական օգնություն հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հազար շահառու ընտանիք (մոտ 4.000 անձ) ստացել է պարենային և ոչ պարենային ապրանքների տեսքով մեկանգամյա աջակցություն։ Ծրագիրն իրականացրել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

«Տրամադրվող աջակցության շնորհիվ հնարավոր կլինի թեթևացնել ինչպես նաև այն հյուրընկալ ընտանիքների ծախսերը, ովքեր հակամարտության առաջին օրվանից աջակցում են տեղահանված անձանց։ Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ռիսկերը՝ «Հայկական Կարիտասը» նվազեցրել է հաղորդակցումը ծրագրի շահառուների հետ՝ համատեղելով գրանցման և փաթեթների բաշխման գործընթացը»,- նշեց ծրագրի պատասխանատու Քրիստինե Մխիթարյանը:

Ծրագիրն իրականացվել  է Միջազգային Կարիտասի աջակցությամբ (ֆինանսական ներդրում կատարել են՝ Կարիտաս Ավստրիան, Կարիտաս Գերմանիան, Կարիտաս Իսպանիան, Քորդեիդը, Կարիտաս Դանիան, Կարիտաս Լեհաստանը, Կարիտաս Ճապոնիան, Կարիտաս Չեխիան, ինչպես նաև «Կաթոլիկ օգնության ծառայություններ»-ը՝ որպես ծրագրի իրականացմանն աջակցող գործընկեր):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով