armtimes.com։ Մետաղի ջարդոնով բեռնված 2 ավտոմեքենա մոտ մեկուկես ժամ առաջ փակել էին Պետական եկամուտների կոմիտեի մուտքը:
Նրանք բողոքում էին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։
ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնողներին՝ լսել է նրանց բարձրացրած հարցը: Դեռեւս քննարկումներ պետք է տեղի ունենան: Ակցիայի մասնակիցները ՊԵԿ փոխնախագահի հետ հանդիպումից հետո դադարեցրել են իրենց բողոքը:
Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթում ներառված «Պետտուրքի մասին փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծով մետաղի թափոնների արտահանման համար պետտուրք սահմանելու օրենքի նախագիծը դեռեւս Ազգային ժողովում է, եւ այն չի հաստատվել։