ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին մեղադրել է կիբեռհարձակման համար |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ կառավարության դեմ իրականացված խոշոր կիբեռհարձակման համար՝ փոխանցում է BBC-ն:

«Մենք միանգամայն հստակ կարող ենք ասել, որ այս գործողություններն իրականացրել են ռուսները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Մայք Պոմպեոն՝ կիբեռհարձակման գործում Մոսկվայի ներգրավվածության մասին այլ մանրամասներ չի հաղորդել: Ռուսական կողմը կտրականապես հերքել է իր ներգրավվածությունը:

Ամերիկյան կողմի պնդմամբ՝ կիբեռհարձակման ենթարկված գործակալություններից է նաև միջուկային ոլորտի գերատեսչությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով