1lurer.am: Կիևում տեղի է ունեցել ձեռներեցների բողոքի ակցիա, որի ժամանակ բախումներ են եղել ակտիվիստների ու իրավապահների միջև: Ընդհարումների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 70 մարդ՝ փոխանցում է՝ РИА Новости-ն:
Կարանտինի դեմ բողոքի ցույցն անցկացվել է Գերագույն ռադայի շենքի մոտ: Ցուցարարների երթը սկսվել է խորհրդարանի շենքից և հասել մինչև նախագահական նստավայր, այնուհետև՝ Անկախության հրապարակ: Ոստիկանների հետ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակտիվիստները ցանկացել են մեծ վրան տեղադրել: Կարգուկանոն հաստատելու համար կիրառվել է արցունքաբեր գազ:
Ուկրաինայի կառավարությունը կարանտինային խիստ սահմանափակումներ է կիրառել հունվարի 8-24-ը, որը երկարաձգվել է մինչև փետրվարի 28-ը: