azatutyun.am: Կորոնավիրուսով վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առողջական վիճակը որևէ մտահոգություն չի հարուցում: Այդ մասին այսօր հայտնել է Ելիսեյան պալատի գլխավոր բժիշկ Ժան-Քրիստոֆ Պերոշոնը:
«Նկատելի են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ հոգնածություն, հազ, մկանային ցավ, սակայն դա չի խանգարում նախագահի գործունեությանը, իհարկե, նա ավելի սահմանափակ ռեժիմով է աշխատում», – ասել է Ֆրանսիայի նախագահների նստավայրի գլխավոր բժիշկը: