azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հսկողությամբ Ռուաստանից ստացված շինանյութով Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ վերականգնվել է 38 բնակելի շենք:
«Մասնագետները պարբերաբար ստուգումներ են իրականացնում, վերանորոգումը կատարվում է Ռուսաստանից՝ որպես մարդասիրական օգնություն բերված շինանյութով»,- հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի մամլո ծառայությունը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները նաև շարունակում են պարեկություն կատարել Լաչինի միջանցքում, որտեղ հարկ եղած դեպքերում օգնում են վարորդներին, ճանապաարհներից հեռացնում են բնակիչների թողած տեխնիկան և էվակուացնում են մեքենաները: