armtimes.com: Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի մոտակայքում ռուս սպա է զոհվել՝ ականի պայթյունի հետեւանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը՝ հստակեցնելով, որ վերջինս Միջազգային հակաականային կենտրոնի ականզերծման խմբի աշխատակից էր:
«Շուշի քաղաք տանող ճանապարհահատվածի ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել: Ծանր վիրավորում է ստացել ռուս զինծառայող, նրան օպերատիվորեն տրամադրվել է բժշկական օգնություն, սակայն հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է ստացած վնասվածքներից »,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ զինծառայողի ընտանիքին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն ու հնարավոր աջակցություն: