Սյունիքի սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահներ կտեղակայվեն. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին:

«Պաշտպանության նախարարն ի պաշտոնե չէր կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատմանը: Ընդամենը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր ռուս գործընկերների հետ պայմանավորվել է, որ Սյունիքի սահմանների որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղակայվեն նաև ռուս սահմանապահներ»,- մանրամասներ են հայտնել Պաշտպանության նախարարությունից:

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով