Բելգիայի խորհրդարանը «դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը» |azatutyun.am|

azatutyun.am: Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հատուկ ընդունված բանաձևով «դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը» և կառավարությանը կոչ անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ՝ ուղղված պատերազմից տուժած բնակչության հոգսերի թեթևացմանը, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտմանը և դատապարտմանը։

Եվրամիության անդամ երկրի օրենսդիրները գործադիր մարմնին հորդորում են քայլեր ձեռնարկել նաև հրադադարի ռեժիմը պահպանելուն և բանակցությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով