factor.am: Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության վտանգը։ Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գրանցված բախումները, ցավոք, հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել են Անդրկովկասի՝ առանց այն էլ բարդ իրավիճակը, մեծացել են ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը»,- հայտարարել է Պուտինը։
Պուտինը նաև հավելել է, որ Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում են։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար։