news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու այսօր՝ դեկտեմբերի 18-ին նախատեսված ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին ՝ կապված իր հոր ՝ Վովա Փաշինյանի մահվան հետ: Այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Այս պահին վարչապետ Փաշինյանը կմասնակցի իր հոր հուղարկավորությանը, ուստի նա չի կարողանա մասնակցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հայկական կողմից ոչ ոք չի մասնակցի հանդիպմանը», – հայտնեց Գեւորգյանը։