ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է առաքել 80 տոննա մարդասիրական օգնություն |tert.am|

tert.am: Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ռուս փրկարարները մարդասիրական օգնության նոր խմբաքանակ են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր: Այս մասին գրում է EADaily՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

«Ռուսաստանի ԱԻՆ-ի 15 բեռնատարներ մարդասիրական օգնություն են հասցրել նախորդ օրը երկաթուղով Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի բաշխման կետեր: Ընդհանուր առմամբ, 80 տոննա բեռ է անհրաժեշտ տուժած բնակչությանը օգնելու համար», – ասել են նախարարությունից:

Բեռը ներառում է էլեկտրակայաններ, շինանյութեր, հակահրդեհային բաքեր, ինչպես նաև կենցաղային իրեր, որոնք կբաշխվեն տուժած համայնքների միջև:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով