Հայփոստը պարզեցնում է առաքման ընթացակարգը. այլևս մաքսային ձևակերպման վճար չի գանձվի

Հայփոստի միջոցով փաթեթներ և ծանրոցներ արտասահման առաքելիս, մինչև 200 եվրո արժեքով առաքանիների համար այլևս մաքսային զննության և ձևակերպման վճար չի գանձվի։

Ինչպես հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման և ձևակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար:

Մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձևաթուղթը։

Փոփոխությունը կգործի սկսած դեկտեմբերի 18-ից։ Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով