Փորձել ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց անհնար է եղել. Ժոզեպ Բորել |armtimes.com|

armtimes.com: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, բայց դա անհնար է եղել: Այս մասին նա ասել է հինգշաբթի Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին հասնելուն պես:

«Քանի որ երկու նախարարներն էլ (Հայաստանն ու Ադրբեջանը) զրուցում էին ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ կապ հաստատել ՝ Եվրամիություն, Հայաստան և Ադրբեջան: Դա անհնար եղավ, այնպես որ ես երկու նախարարների հետ էլ առանձին կհանդիպեմ», – ասել է նա:

Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի հայտարարությունը կանխել է մարդկային հետագա զոհերը, շեշտել է, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի: «Բայց անցյալ շաբաթ, ցավոք, մենք լսում էինք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին  երկու կողմերից էլ: Հրադադարի ռեժիմի լիակատար պահպանումը մնում է հրամայական», – շեշտել է նա:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով