Արենի համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով տեղադրվել է հակակարկտային 6 կայան

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով նախատեսվել է 2020 թվականին Արենի համայնքի մի շարք գյուղերում տեղադրել հակակարկտային կայաններ:

Մարզպետարանը նշում է, որ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հակակարկտային 6 կայանները տեղադրվել են Արենի խոշորացված համայնքի Արենի, Աղավնաձոր, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ բնակավայրերում: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 12,6 մլն դրամ:

 

Նշվում է, որ վերը թվարկված գյուղերի բնակիչները, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆերմերներն ու տնտեսությունները հույս ունեն՝ հակակարկտային կայանների գործարկումով պահպանել իրենց մշակած այգիների ու բանջարանոցների բերքը, որովհետև նրանք տարիներ շարունակ մասնակիորեն, երբեմն էլ՝ ամբողջապես, իրենց այգիների բերքը կորցրել են պարբերաբար տեղացած կարկուտի հետևանքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով