news.am: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժամանել է Կապանի օդանավակայան, որտեղ սյունեցիները ճանապարհ են փակել։ Նա բանակցում է քաղաքացիների հետ, որպեսզի ճանապարհը բացվի, որովհետեւ ըստ նրա՝ այդ տարբերակով հարցը չի լուծվելու։
«Էս թղթով իրենք խախտում են կատարում, բայց ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Հասկանում ենք, որ բանակցողը ռուսն ա, դե ինքն էլ մեր հայերի համար ավտարիտետ ա, թող իր ավտարիտետը պահի։ Սստեղ կոնկրետ հայաթափության խնդիր է»,- մարզպետի հետ հանդիպմանն ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։
Ի պատասխան մարզպետն առաջարկեց սեղանի շուրջ նստել եւ խորհրդակցել, թե ում հետ պիտի հանդիպեն, որպեսզի իրենց հարցերին պատասխանեն։
«Ես ձեզ հետ եմ»,- ասաց Մելիքսեթ Պողոսյանը։
Շիկահող գյուղի վարչական ղեկավարը մարզպետին ասաց, որ այսօր նահանջի հրաման են ստացել, ապա հետաքրքրվեց, թե գյուղացին մինչեւ ե՞րբ է սահմանը պահելու։
«Գյուղացին վաղվանից չի կանգնելու, սահմանապահ զորքերն ու ռուս խաղաղապահներն են կանգենլու»,- ասաց մարզպետը։
Ճանապարհը փակած քաղաքացիներն իրենց վստահությունն էին հայտնում մարզպետին, միայն թե նշում են, որ այնպես չստացվի, որ տարիներ հետո նույն կոտրած տաշտակի առաջ կանգնեն։
«Էսօր թուրքը բարենապաստ պայմաններում է ուզում նստի, որ հետո իր հետ կռիվն ավելի հեշտ լինի։ Վերջը թուրք է, ո՞նց ենք բարեկամանլու»,- ասաց սյունեցիներից մեկը։