Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ |armenpress.am|

armenpress.am: Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում,  որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված  հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: Որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով