Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը |news.am|

news.am: Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը։ Նրանք անհանգստացած են սահմանների անվտանգությամբ։ Նշում են, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարարության մեջ ասվում էր, որ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, բայց վերջին օրերին տեղի ունեցած գործընթացները դրա մասին չեն վկայում։

 «Մենք ուզում ենք երաշխիքներ ունենալ, որ վաղը կամ մյուս օրը թշնամին այս ճանապարհի վրա չի կրակի, որովհետև տարիներ առաջ դրա փորձը կար, երբ կրակում էին, առևանգում»,- ասաց ճանապարհը փակած Նվերը։

Ակցիայի մասնակիցները պատկան մարմիններից պահանջում են հստակ պարզաբանում։ Նրանք մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև հստակեցում չլինի։ Այս պահին տեղում ոստիկաններ կան, որոնք փորձում են բանակցել են նրանց հետ, որպեսզի ճանապարհը բացվի։

Ոստիկանները համոզում են, որ ճանապարհը բացեն, իսկ ճանապարհ փակողներն էլ պահանջում են հանդիպում կոնկրետ այն մարդու հետ, ով իրավասու կլինի իրենց հարցերին պատասխաններ տալ։

«Մենք բերման ենթարկվելուց չենք վախենում։ Մենք չենք եկել էստեղ քաղաքական կռիվ անելու համար, մենք եկել ենք կռիվ ենք անում մեր ապագայի, երեխաների համար։ Դուք էլ միացեք մեզ, էս հարցին լուծում տանք»,- ոստիկանների հետ զրույցում ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։

Ոստիկանության հորդորները, որ անհապաղ ճանապարհը  պետք է բացվի, անտեսվեցին։ Սյունիքի մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալն ասաց, որ իրավասու է նրանց հետ յուրաքանչյուր հարցի շուրջ բանակցել։

«Դու կարո՞ղ ես մեր պոստերի հարցը լուծել»,- ոստիկանից հետաքրքրվեցին  ճանապարհ փակողները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով