Ֆիզուլիում և Ջաբրայիլում շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների որոնումը |armenpress.am|

armenpress.am: Մարտական գործողությունների վայրերում՝ Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 64 զինծառայողի մարմին: Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Առայսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 892 զոհված զինծառայողի մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են կրկին Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ: Որոնողական աշխատանքներին հարազատներին ներգրավելու որոշումը նույնպես ուժի մեջ է»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով