Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքները: Վերջին մեկ օրում մաքրվել է ևս 9.5 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 175 հա տարածք, ավելի քան 49 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 400 տուն և սոցիալական օբյեկտներ: Հայտնաբերվել և վնասազերծվել է գրեթե 5 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասել է գեներալ-մայորը: