Առաջարկում է Վիճակագրական կոմիտեին տարածք հատկացնել պետական շենքում՝ պետբյուջեից այդ ծախսը տնտեսելով |hetq.am|

hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության գործունեությունն ապահովել պետական սեփականություն հանդիսացող շենքում՝ պետական բյուջեից այդ նպատակով հատկացվող ծախսը տնտեսելով։

Նման որոշման նախագիծ է հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Վիճակագրական կոմիտեն 2016 թվականի մարտի 1-ից Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում զբաղեցնում է 350 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք:

2021 թվականին պետական բյուջեից այդ տարածքի վարձակալության համար հաշվարկվել է 10 միլիոն 361 հազար դրամ։ Այնինչ 2021 թվականի հուլիսի 1-ից առաջարկվող տարածք տեղափոխվելու արդյունքում կտնտեսվի այդ գումարը, որի հաշվին էլ առաջարկվող տարածքի պայմանները կբարելավվեն։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով