44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրիկին մեղադրանք է ներկայացվել. փաստաբան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և հորեղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնել է Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրի հիման վրա ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել 2022 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով։

«Այդ գործով մեկ տարուց ավելի որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։ Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև՝ Վահիդ Սահակյանը, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում  Գարիկ Գալեյանին»,- ասել է  պաշտպանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով