44-օրյան քննող հանձնաժողովը միայն պատերազմի հետևանքներից Փաշինյանին մաքրելու ուղղությամբ է աշխատում․ Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իրողության ու ցանկության հետ։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Բոլոր հնարավոր ձևերով այդ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է և միտված է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրի։ Չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը։ Սա ուղղակի աբսուրդ է», – ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սովորաբար քննիչ հանձնաժողովները գործիք են լինում ընդդիմության ձեռքին և ոչ թե իշխանության։

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած տարեկան զեկույցին՝ Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ վերջին 5 տարիների ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել «Մարտի 1»-ի գործի բացահայտման հարցում։

«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դա «ուչաստկովի» մակարդակի բացահայտման գործ է, և հենց երկրում եղավ իշխանափոխություն «Մարտի 1»-ի գործն անխուսափելիորեն կբացվի», – նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, սակայն տվյալ գործն այդպես էլ չբացահայտվեց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով