Իսրայելը ձգտում է տարածաշրջանում պատերազմ հրահրել՝ սպանելով իրանցի միջուկային ֆիզիկոսին․ Հասան Ռոհանի |hetq.am|

hetq.am: Իսրայելը կազմակերպել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, որպեսզի ապակայունացնի տարածաշրջանը և պատերազմ հրահրի։ Այդ մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ 

«Ֆահրիզադեի սպանության ժամանակ Իսրայելի գլխավոր նպատակը եղել է տարածաշրջանի ապակայունացումը և պատերազմը»,- նշել է Իրանի նախագահը։ Նրա ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Ռոհանիի խոսքով՝ Ֆահրիզադեի սպանության հետևում կանգնած են նրանք, որոնք ցանկանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին տարածաշրջանը մտցնել պատերազմի մեջ։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով