Ժամը 20:00-ի դրությամբ‚ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում։ Մարալիկի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։