Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շրջափակման մեջ ընկած հայ զինվորների կարգավիճակն անհայտ է |armenpress.am|

armenpress.am: Հադրութի շրջանի  Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով  շրջափակման  մեջ է  հայտնվել  պաշտպանության բանակ զորակոչված 9  պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել  կապ հաստատել: Այս մասին տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ  կապ հաստատելու ժամանակ  պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է:

«Արցախում  ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի  նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել,  թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք  աշխատանքներ են սկսել: Ինչ-որ նորություն ունենալու դեպքում  հավելյալ կտեղեկացնենք»,-ասաց Հայկ Խանումյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով