Հին Շենում ռուս խաղաղապահները մշտադիտարկում են իրականացնում. համայնքի ղեկավար |armenpress.am|

armenpress.am:  Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին տեղեկացրեց համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Ադրբեջանցիները երկու օր է, ինչ փակել են մայրուղուց  դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև, ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ  գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ, ռուս խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն»,-մանրամասնեց Հին Շենի գյուղապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով