«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում է տեսնում |armenpress.am|

armenpress.am: «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը դեկտեմբերի 14-ին հավաքվեց Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ կատարելու համար: «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խումբը նշեց, որ  հավաքի և երթի նպատակն է՝ իրենց դիրքորոշումը հայտնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության վերաբերյալ:

Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտությունը:

Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից երթը շարժվեց դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Այս պահին երթի մասնակիցներն ԱԳՆ շենքի մոտ են: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով