Լեռնային Ղարաբաղում ՌԴ ՊՆ զինծառայողները վնասազերծել են ավելի քան 4800 պայթուցիկ նյութ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ենթակայության տարածքում:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզություն և ականազերծում: Պայթուցիկների որոնումը կատարվել է տնամերձ հողամասերում, ճանապարհային հատվածներում և օդանավակայանի հարակից տարածքներում:

Օրվա ընթացքում մաքրվել են շուրջ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհի մակերես, ուսումնասիրվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 51 պայթուցիկ օբյեկտ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 155 հա տեղանք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծել են 4811 պայթուցիկ օբյեկտ:

Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում ու ոչնչացվում է հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում` պահպանելով անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով