Կորոնավիրուսի կամ պատերազմական գործողությունների հետևանքով մահանալու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը նախատեսվում է տրամադրել 7 օրում |hetq.am|

hetq.am: Նախաձեռնվում է օրենսդրական փոփոխություն, որով COVID-19 համավարակի կամ պատերազմական գործողությունների հետևանքով մահանալու փաստի առկայության դեպքում կկրճատվի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման ժամկետը։ Այս նախագիծը մշակել է էկոնոմիկայի նախարարությունը՝ նպատակ ունենալով տնտեսավարող սուբյեկտների հետագա գործունեությունը չխոչընդոտել։

Ըստ առաջարկվող օրենդրական փոփոխության՝ հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով։

Այժմ օրենսդրական կարգավորման համաձայն՝ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո։

Էկոնոմիկայի նախարարության գանհատմամբ՝ այս իրավակարգավորումը որոշ դեպքերում բացասական ազդեցություն է ունենում տնտեսավարող սուբյեկտների հետագա գործունեության վրա։ «Մասնավորապես, եթե մահացած անձը հանդիսանում է իրավաբանական անձի միակ մասնակիցը կամ բաժնետերը և միաժամանակ նաև տվյալ իրավաբանական անձի տնօրենը, ապա համապատասխան բաժնեմասի, ժառանգատուի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ժառանգության գործընթացը գործող օրենսդրական կարգավորումների համատեքստում կատարվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո։ Սա գործնականում խոչընդոտներ է առաջացնում տվյալ ընկերության հետագա գործունեության համար»,- նախագծում նշել է էկոնոմիկայի նախարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով