Սյունիքի մարզպետարանը հերքել է տարածվող լուրերը, թե թշնամին հարձակման է անցել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ։
«Հարգելի՛ սյունեցիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:
Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են, ու իրավիճակը վերահսկվում է»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարությունում։