ՌԴ ԱԻՆ-ը Արցախ կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը երկաթուղային ճանապարհով Արցախ կուղարկի մոտ 1200 տոննա հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն։ Ուղարկումը կիրականացվի Ռուսաստանի ութ քաղաքներից։ Բեռի կազմում առկա են շինանյութեր, էլեկտրակայաններ, հրշեջ ավտոցիստեռներ և կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ մոտ 1200 տոննա»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ օգնությունն ուղարկվում է նաև Մոսկվայից, Տիխորեցկից, Ուլյանովսկից, Իվանովոյից և Ուֆայից։ Հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներն անցել են պլանային փուլ, որի համար գործի է դրվել նաև երկաթուղային տրանսպորտը։ Հումանիտար օգնության առաքումն իրականացվում է Ռուսաստանի նախագահի և կառավարության համապատասխան հանձնարարականների հիման վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով