Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն Արցախի Հանրապետություն այցի շրջանաներում հանդիպել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության սոցիալական ծրագրերի ընթացքը, դրանց շարունակականության, նոր ծրագրերի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Վերահաստատեցի կառավարության հանձնառությունը՝ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես ընթացիկ առաջնահերթություն, ամրագրելը։

Միևնույն ժամանակ, կարևորեցի Հայաստանում իրենց կեցությունը շարունակող արցախցիների նկատմամբ մեր պատասխանատվությունը, որոնք արտացոլված են մի շարք ծրագրերում։

Քննարկեցինք նաև Արցախի սոցիալ-տնտեսական ակտիվության վերակագնմանն ուղղված կայուն զարգացման հնարավոր ծրագրերը։

Մեր նախարարությունը ամենօրյա կապի մեջ է Արցախի կառավարության գործընկերների հետ՝ միջոցառումները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով