«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի (Հազար պլյուս) շահառու դառնալու համար զոհված զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման գործընթացն Արցախում իրականացվում է Պաշտպանության Բանակի շենքում (սոցպաշտպանության բաժին)՝ Տիգրան Մեծ 13 հասցեում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը:
«Հայաստանի Հանրապետությունում փաստաթղթերի հավաքագրումն իրականացվում է մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)։
Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին և դիմել համապատասխան մարմիններին:
Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 047 94 15 04»,-ասված է հայտարարության մեջ։