Թբիլիսին չի պատկերացնում համագործակցություն Ռուսաստանի հետ Էրդողանի առաջարկած «վեցի պլատֆորմում» |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսին հաշվի առնելով առկա պայմանները չի պատկերացնում որևէ ձևաչափով Ռուսաստանի հետ համագործակցություն։ Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, արձագանքելով Թուրքիայի նախագահի «վեցի պլատֆորմ» ստեղծելու գաղափարին, ասել է՝ քանի դեռ Ռուսաստանը չի կատարել իր միջազգային պարտավորությունները, Վրաստանի մասնակցությունը որևէ ձևաչափով անհնարին է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 10-ին Բաքվում առաջարկել էր տարածաշրջանային համագործակցության «վեցի պլատֆորմ» ձևավորել, որտեղ կընդգրկվեն Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը, Երևանի համաձայնության դեպքում՝ նաև Հայաստանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով