tert.am: Այսօր` դեկտեմբերի 12-ին, Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրվի Հունաստանի կողմից` տեղի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո: Այս մասին գրում է Greek City Times-ը, նշելով` Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, իր մարդասիրական առաքելության շրջանակներում, օգնությունը կհասցնի Հայաստան:
Մասնավորապես, Հայ օգնության միությունը, Հայ կապույտ խաչը և Ողորմության խաչ Մակեդոնիա-Թրակիան, Աթենքում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, մարդասիրական օգնություն են հավաքել Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմամբ պխայմանավորված:
Տրանսպորտային ինքնաթիռ տրամադրած Ազգային պաշտպանության նախարարության համագործակցությամբ հենց այսօր նախատեսվում է բեռների առաքումն ու տեղափոխումը Հայաստան: Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ` արցախցի փախստականների համար: Նախաձեռնությունը պատկանում է թե՛ տեղի հայկական համայնքին, թե՛ հույներին: