Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների առնչությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանին Իրանի ԱԳՆ կանչելու վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել։

Իր գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է, որ Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է Թուրքիայի կառավարության պաշտոնյաներին հիշեցնել բանաստեղծությունների ծագման մասին, նախքան դրանք կարդալը։

Ավելի վաղ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։

«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։

Խաթեբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով